Քառօրյա պատերազմի փորձն ի ցույց դրեց որոշ կարևոր դասեր՝ կապված նաև Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների հետ: Նախ՝ թալիշական սփյուռքի գործիչները ոչ միայն փաստացիորեն գրեթե ազդեցություն և հետևորդներ չունեն ադրբեջանաբնակ թալիշների շրջանում, այլև ամենավճռական և ճակատագրական պահերին, նույնիսկ Ադրբեջանից դուրս գտնվելով, հանդես չեն գալիս գոնե պատերազմին թալիշների չմասնակցելու կոչով:

Երկորդը՝ մոտավոր տվյալներով միայն քառօրյա պատերազմի ընթացքում մեր զիվորների կողմից ոչնչացվել է մոտ երկու տասնյակ ազգությամբ թալիշ ադրբեջանական բանակի զինծառայող, և եթե մեր դիրքերի վրա հարձակվողները Բաքվի բռնապետի հատուկ ջոկատայիններն էին, ապա ակնհայտ է, որ դրանց շարքերում փաստացիորեն կռվում են նաև թալիշներ, որոնք ժամկետային զինծառայողներ չեն և, պատկերավոր ասած, բռնի ուժով չեն քշվել մեր դեմ մարտնչելու:

Ըստ ամենայնի, նույնիսկ միայն այս փաստերը բավարար են, որպեսզի լուրջ վերանայում իրականացվի թալիշների հանդեպ մեզանում առկա մոտեցումներում և ծրագրավորման մեջ: Այսու, վերադարձը թալիշական «հեքիաթից» դեպի իրականություն հրատապ անհրաժեշտություն է՝ անհրաժեշտություն, որով էլ պայմանավորված է լինելու հայերիս և թալիշների միջև, համոզված եմ, ապագա իրական համագործակցության հաջողությունն ընդդեմ ընդհանուր հակառակորդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել