Մեր հասարակության մի ստվար զանգված հատուկ տարօրինակություններով է օժտված: Էդ տեսակը (ինչ անուն էլ տաք ընդունելի կլինի) միշտ անհամբեր սպասում է, որ մութը վրա հասնի: Ինչի՞: Որովհետև մենակ էդ ժամանակ են իրենց «թագավոր, ամենա կարող, չափազանց խելացի» զգում: Օրվա հենց էդ պահին նրանց ինքնագնահատականը հասնում է գագաթնակետին ու սկսում են «խելամիտ» արարքների իրագործումը: Դառնում են էլ բայքերներ, էլ гонщик-ներ, էլ վայրի ցեղերի ներկայացուցիչներ, էլ քեֆչի հասաններ ... ու այս ամենը պարտադիր համեմված է լինում անասնական գոռգոռոցներով, ոչինչ չասող տաշի-տուշիներով, ծափ ու ծիծաղով, մե խինդ մե ուրախուՉունով ...
Ու սենց գերթե ամեն օր ...

Հ.Գ. Կա՞ մեկը, որ սրանց ծագումնաբանության մասին ինֆորմացիա ունի:
Հ.Հ.Գ. Թարսի պես SANITEK-ի մեքենան էլ չի գալիս, որ էդ տեսակ աղբը հավաքի տանի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել