Հայաստանի կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք ստացան Առաջին Հանրապետության ժամանակ, երբ Եվրոպայի շատ երկրներում կանայք դեռ պայքարում էին այդ իրավունքի համար: Հայաստանում 1919-ին կայացած ընտրությունների արդյունքում հայոց Առաջին հանրապետության խորհրդարան անցած 80 պատգամավորներից 3-ը կին էին: Երեքն էլ Հայ Հեղափողական Դաշնակցության անդամ էին: Նրանք էին ազգային-ազատագրական շարժման նվիրյալներ` Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը և Վարվառա Ռոտինյան-Սահակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել