женщина Лев и алкоголь

1. Ամեն 90 վայրկյան աշխարհում մեկ կին մահանում է հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ:

2. Օրվա ընթացքում կինը միջինում արտաբերում է 20 հազար բառ, ինչը 13 հազարով ավել է տղամարդկանց արտաբերած բառերից:

3. Աշխարհի ամենահարուստ 20 կանայք, բացառությամբ չինուհի Ու Յացզյունի, իրենց կարողությունները ստացել են ժառանգաբար ամուսնուց կամ հորից:

4. Կինը ունակ է պահել գաղտնիքը միջինում 47 ժամ և 15 րոպե:

5. Եթե հավատանք գիտնականներին, ապա նորածին երեխայի հոտը նույն հաճույքն է պատճառում կանանց, ինչ թմրանյութերը թմրամոլներին:

6. Հին Հռոմում կանայք իրենց մարմնին էին քսում գլադիատորների քրտինքը, որպեսզի գեղեցկանան և բարելավեն մաշկի գույնը:

7. Մեծ Բրիտանիայում միջին կինը ունի 19 զույգ կոշիկ, սակայն կրում է դրանցից միայն 7-ը:

8. Ռուսաստանում կանայք 9 միլիոնով շատ են տղամարդկանցից:

9. ԱՄՆ-ում երեխաների 40% ծնվում է կանանցից, որոնք ամուսնացած չեն:

10. Միջին վիճակագրական կինը իր կյանքից մոտ մեկ տարի ծախսում է նրա վրա, թե ինչ պետք է նա հագնի:

11. Կանայք տարվա ընթացքում միջինում լացում են 30-ից 64 անգամ, այն դեպքում, երբ տղամարդիկ դա անում են ընդամենը 6-ից 17 անգամ:

12. Տղամարդիկ օրվա ընթացքում սուտ են խոսում 6 անգամ, ինչը 3 անգամ ավել է կանանցից:

13. Ամենաերիտասարդ կինը ով երբևէ բաժանվել է ամուսնուց 10 տարեկան էր:

14. Բարձր կրունկով կոշիկներ առաջինը սկսել են կրել տղամարդիկ 1600-ականներին, իսկ կանայք սկսեցին կրել այն, որպեսզի տղամարդավարի երևան:

15. Իսրայելը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կանայք ծառայում են:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել