Հայոց բանակ զինվորական երկամյա ծառայության պետք է մեկնեն բացառապես առողջ տղաները: Իսկ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված տղաները պետք է անցնեն երեքամսյա կամ վեցամսյա պարտադիր ծառայություն: Այդ ամիսների ընթացքում նրանք թող սովորեն զենք գործածել, հարկավոր չէ , որ համաչափ շարային քայլել սովորեն, պարտադիր չէ ֆիզիկական պատրաստվածություն անցնեն, բայց պարտադիր է զենքից օգտվելու տարրական կանոները սովորեն ու յուրացնեն: Հայաստանում ցանկացած տղամարդ պետք է զենքից կրակել իմանա, պետք է զենք բռնել ու գործածել իմանա... Պետությունն ինքը պետք է լուրջ մասնագետների միջոցով , համապատասխան միջավայրում ուսուցանի զենքի հետ վարվելակերպը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել