Չէի ցանկանա պիսիմիստ թվալ, բայց քաղաքական դաշտի ամայացումն ու ճյուղավորումը շարունակվում է, և ամենի մեղավորը կառավարման համակարգի փոփոխությունն է, որը ենթադրում և պարտադրում է իշխանության լծակ ունենալ միայն կուսակցական խողովակի միջոցով, ինչ էլ հանգեցնում է կուսակցությունների թվի ավելացմանը:
Եվ քանի որ մեր ազգը միասնականությամբ չի փայլում և ամեն մեկը կարծում է, թե բոլորը պետք է համախմբվեն հենց իր շուրջը, արդյունքում ունենում ենք ապաշնորհ առաջնորդներ, որոնք մսխում են գիտակից քաղաքացու պաշարները: ԵՎ եթե տարիներ աջաջ ստեղծվող կուսակցությունները համարվում էին անգործունակ և <<մարդ կուսակցություններ>> ապա այսօր արդեն փոխվել է տրամաբանությունը:
Ընտրական գործընթացների սկզբին մնացել է մեկ տարուց էլ պակաս ժամանակահատված մինչ այդ իհարկե քաղաքական միաձուլումներ և համագործակցություններ կլինեն, բայց փաստ է այն, որ հաջորդ ազգային ժողովը ևս լինելու է բազմակուսակ- ցական և շատ խայտաբղետ:
Այլևս ոչ մի քաղաքական ծնունդ ողջունելի չէ, եթե այն չի լինելու համախմբող և միաբանող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել