«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե սկսել է ահավոր չսիրել Հայաստանը, եթե իհարկե առաջ սիրում էր: Առաջ ժամանակ առ ժամանակ մեկնում էր ԱՄՆ դրամահավաքների, իսկ հիմա հակառակը` հիմնականում ԱՄՆ-ում է և ժամանակ առ ժամանակ գալիս է Հայաստան, այն էլ այնպես աննկատ է գալիս ու աննկատ էլ գնում, որ չես էլ հասցնում հասկանալ, թե ինչու եկավ այս մարդը: Մի քանի օր առաջ էլ աննկատ հայտնվեց, հարցազրույց տվեց, նույնիսկ հեռուստաէկրանին երևաց, հետո էլ մասնակցեց հոր գրքի շնորհահանդեսին ու նորից անհետացավ: Իսկ Րաֆֆիի անհայտանալու վայրը որպես կանոն անփոփոխ է` ԱՄՆ: Հիմա էլ Րաֆֆին արդեն 2-3 օր է այնտեղ է:

Չէի ասի, թե հայ ժողովուրդը ծանր է տանում Րաֆֆիի բացակայությունը կամ նույնիսկ նկատում է, բացի, իհարկե, մեկից, ով կարծես թե չի կարողանում երկար դիմանալ… Խոսքը Զարուհի Փոստանջյանի մասին է, այն հոգատար Զառայի, ով նույնիսկ այնքան էր հոգ տանում Րաֆֆիի մասին, որ վերջինիս բերում էր ամուսնու ատամնաբուժարան և ատամներն էր սարքել տալիս: Իսկ հիմա Րաֆֆին նրա համար էլ դարձել է դժվար հասանելի:

Բայց Զառան իրեն չի կորցնում, նա միշտ կարողանում է ելք գտնել իրավիճակից: Տեսեք, իմացավ, որ Րաֆֆին ԱՄՆ է գնացել, միանգամից կազմակերպեց իր համար «աշխատանքային այց» Լոս Անջելես, որտեղ պետք է հանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նաև պետք է արձանագրեմ, որ Զառան շատ տաղանդավոր կազմակերպիչ է, այդ գործը նրա մոտ հիանալի է ստացվում: Իսկ մանավանդ երբ կա ստիմուլ, երբ կա ձիրք, ցանկություն, նպատակ` դա ավելի է բարձրացնում նրա կազմակերպչական ունակությունները: Այս ամենի նպատակը մեկն է, մեկնել ԱՄՆ, որտեղ Րաֆֆին է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել