Ըստ պատմագիտական աղբյուրների՝ 1918-19 թվականներին մի շարք պետությունների ներկայացուցիչների կողմից բազմաթիվ լուրջ և իրատեսական առաջարկություներ են արվել այն ժամանակվա իրեն Հայաստանի հանրապետության կառավարություն համարող ուժերին։ Սակայն դրանք կամ չեն հասկացվել, կամ տգիտության և վախի պատճառով համարվել են անիրական և պատմության մեջ այդպես էլ մնացել են որպես առաջարկություններ․․․ Մորուան գրել է․ <<Մարդու առաջընթացն այնքան է, որքան նա հանդգնում է>>։ Այս հիանալի միտքը կարելի է ճիշտ համարել նաև ազգերի նկատմամբ։ Ընդ որում, վստահ եմ, որ այստեղ հանդգնությունը ոչ միայն նշանակում է համարձակություն, այլև միտք՝ գաղափար՝ նպատակ․․․ Եթե այն ժամանակվա ՀՀ կառավարության կազմում լինեին գոնե համեմատաբար խելացի ու հանդուգն մարդիկ, ապա հենց իրենք առաջարկություններ կանեին, ոչ թե կսապասեին որ նրանք անեն դա, իրենց շահերից բխող և նրանց շահերին չհակասող քաղաքականություն կառաջարկեին թե Անգլիացիներին, որոնց զորքերը գտնվում էին Կովկասում․․․ թե Ռուսներին, որոնք ձգտում էին վերանվաճել Կովկասը, և թե Ամերիկացիներին, որոնք արդեն փորձում էին աշխարհին ցույց տալ, ու Ամերիկա կա աշխարհում․․․ Բայց եթե մարդու միտքը համարում է, որ անհնար է գետը լողալով անցնել, փոխանակ միջոցներ ձեռք առնելու գետն անցնելու համար, ուրեմն նա երբեք չի անցնի գետը․․․ Ահա այսպես սահմանափակ մտածել են ինչպես նախորդ երկու, այնպես էլ ներկայիս կառավարությունը․․․ Նրանք չեն հանդգնում պաշտպանել պետությունը ըստ էության, նրանք չեն հանդգնում իրականացնել կարգին պետությանը պատշաճ սոցիալական քաղաքականություն․․․ Միակ բանը, որ նրանք հանդգնում են, դա անիրական խաղաղություն մուրալն է միջազգային կամակատար կազմակերպություններից և գերտերություններից, որ իբր սրանք սաստեն հարևանին, և այդպես իբր թե կանխվի պատերազմը․․․ Այս անհեթեթությունը շարունակվում է քսանհինգ տարի, որի արդյունքը եղավ վերջին պատերազմում կրած ցավալի կորուստներն ու պարտությանը համարժեք զինադադարը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել