Աֆղանները գրավում են Իրանը: Պարսից շահը մազապուրծ լինելով նահանջում է: Միառժամանակ հետո նրան հաջողվում է ազատագրել երկիրը ինչից հետո սկսում է դավաճաններին և աֆղանների հետ համագործակցած անձանց դատել: Դատարանի առաջ է հայտնվում մի չքնաղ պարուհի, որը աֆղանների համար պարել էր: Վերջինս սկսում է արդարանալ թե. << Փադիշահ ես մի պարզ պարուհի եմ ես ինչ կարող էի անել ինչպես չպարեի երբ ամբողջ երկիրն էր դողում աֆղաններից>>: Շահը պատասխանում է <<Քեզ ոչ թե պարելու այլ ջիգյարով պարելու համար եմ դատում>>:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ Մաշտոցի պուրակում <<Յուրտ>> օպերացիան ոստիկանները հավեսով չէին անում, քանզի անհնար էր մեկ ամիս լինել այդ երիտասարդների հետ և չդառնալ բնապահպան և ինքնորոշված քաղաքացի: Ոստիկանությունում հիմա գործում է <<Ծպտյալ բնապահպանների և ինքնորոշված քաղաքացիների գաղտնի կոմիտեն>>:ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել