Ադրբեջանական haqqin.az կայքին հայտնի է դարձել , որ Հայաստանում սկսվում է Մարտունի - Վարդենիս - Սոտք միջպետական ավտոճանապարհի կառուցումը, որի համար համաշխարհային բանկը արդեն գումարներ է փոխանցել Հայաստանին: Խնդիրը նրանում է , որ այդ ճանապարհը անցնելու է Քելբաջարով, այս փաստը շատ ծանր են տարել ադրբեջանական լրատվականները ու դիմել են իրենց երկրի արտաքին գործերի նախարարությանը՝ պարզաբանումներ ստանալու համար: Նախարարությունը ևս շատ ծանր է տարել այդ փաստը և haqqin.az կայքին մեղադրել է Հայաստանի հետ կրկին համագործակցելու մեջ: Փաստորեն ադրբեջանական այս հայտնի կայքի սեփական երկրի ղեկավարությունը այդքան էլ լավ չի վերաբերվում ու արդեն քանի անգամ նրանց մեղադրում են Հայասատնի հետ համագործակցելու մեջ: Չնայած ապրիլյան մարտերի սկզբից մինչև վերջ haqqin.az կայքը , մի շարք կայքերի հետ միասին, իր վրա էր վերցրել ադրբեջանական բանակի , նրա ղեկավարության ու Իլհամ Ալիևի պիառի ծանր աշխատանքը: Սակայն պարզ է դառնում, որ նույնիսկ մարտերի ժամանակ մատուցած նրանց ծառայությունը չի փոխել haqqin.az -ի նկատմամաբ վերաբերմունքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել