Վատ է, երբ գեներալներն են իրար դեմ դուրս գալիս...
Անհանդուրժողականությունը բերում է կործանման, տվյալ դեպքում Հայաստանում գեներալների կամ պատերազմ անցած հրամանատարների միջև առկա լարվածությունը լավ բանի չի բերի: Սրա վերջը պետք է տան, ամեն մեկը իր գործով զբաղվի, ոչ թե հրապարակավ իրար վրա ցեխ շպրտեն, ազդեցության ոլորտեները վերաբաժանեն: Մենք ամեն բան անում ենք, որ միասնական լինենք, որ պառակտում չլինի մեր մեջ, բայց պատերազմ անցած հրամանատարներն ամեն բան անում են, որ իրենց թիմակիցներին իրար դեմ հանեն, թշնամացնեն... Սա շատ լուրջ խնդիր է, եթե այն հասունանա չի բացառվում զինված բախումներ նաև թիմակիցների միջև: Իսկ այդ ժամանակ արդեն իսկապես պառակտում կլինի ու կսկսենք խաղաղ Զանգեզուր, Արցախ, Արարատյան դաշտավայր և այլն... Ուշքի եկեք պարոնայք հրամանատարներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել