Tert.am-ը գրում է.

Եվրոպական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Թուրքիայից դեպի Եվրոպական Միություն ուղևորվող սիրիացի փախստականներից շատերի մոտ առկա  է մաշկային լեյշմանիոզ հիվանդությունը, որը կարող է  տարածվել ողջ Եվրոպայով մեկը:

Ինչպես նշում է vz.ru-ն, հիվանդությունն արտահայտվում է մաշկային խոցի տեսքով, որն իրենից հետո թողնում է սպիներ: Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ հիվանդության դեպքերն առավել շատ գրանցվել են Նիզիպ քաղաքի փախստականների ճամբարում: Այնտեղ գրանցվել է մի քանի հարյուր հիվանդ:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի ղեկավարությունն ու Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մարտի 18-ին կնքել են  համաձայնագիր՝ պայմանավորվելով 3 մլրդ եվրոյի և Թուրքիայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման դիմաց Եվրոպա ժամանող փախստականներին պահել Թուրքիայում:
Այնուհանդերձ՝ ԵՄ ղեկավարներից մի քանիսը հայտնել են, որ Անկարան առայսօր չի իրականացրել ԵՄ-ի հետ կնքված միգրացիոն համաձայնագրի դրույթներից շատերը:

Այժմ Թուրքիան ցանկանում է հնարավորինս արագ անցնել ոչ այցագրային ռեժիմին, սակայն Բրյուսելն այս հարցում դեռևս չի շտապում: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին շանտաժի չենթարկել ԵՄ-ին ու ամպագոռգոռ հայտարարություններով հանդես չգալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել