168.am-ը գրում է.

Ջրիմուռներից պատրաստված յուրաքանչյուր դիմակ հրաշալի է դեմքի մաշկին կենսական էներգիա հաղորդելու համար:

just-lady կայքն առաջարկում է չորացրած ջրիմուռներով դիմակ, որը կհարթեցնի դեմքի մանր կնճիռները և կփոփոխի մաշկի գույնը:

Դեղատնից գնեք լամինարիա կոչվող չորացրած ջրիմուռ:

2-3 թ/գ ջրիմուռին ավելացրեք 4-5 թ/գ եռացրած ջուր, լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք, տարան ծածկեք և թողեք մնա 5-10 րոպե:

Չափազանց կարևոր է շատ ջուր չլցնելը, այլապես դիմակը քսելը դժվար կլինի:

Դիմակին կարող եք ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ մի քանի կաթիլ բուսական յուղ: Ամբողջը լավ խառնեք, քսեք դեմքին և թողեք մնա 20-25 րոպե: 25 րոպե անց դիմակը մաքրեք տաք ջրով և պառկեք քնելու:

Եթե շաբաթը 3-4 անգամ կատարեք այս գործողությունը, կնկատեք, որ մաշկը հարթվել է, թարմացել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել