Հայկական մշակույթը ոչնչացնում են նրանք, ովքեր ընդհանրապես կապ չունեն այդ մշկույթի հետ, որոնց մի մասը հայտնվել է հանձնաժողովներում և պաշտոններին պատահաբար, կոչումներ ստացել այլընտրանք չունենալու պատճառով։ Իրենց անգրագիտությունը, մասնագիտական անկարողությունը նրանք փորձում են քողարկել "առաջադիմական մղումներով"` կրկնօրինկելով արևմտյան սյուր և մոդեռն, ապստրակտ ոճով ստեղծագործողներին: Լավագույն դեպքում։ Իսկ վատագույն` կյանքի կոչում այնպիսի մի նախագծեր, որոնք ստվեր են գցում ամբողջ հայկական մշակույթի բնականոն զարգացվածության և ժառանգականության վրա, մեզ հավասարեցնում ինչ որ քոչվորի հետ.. Եվ մեծամասամբ դա նրանից է, որ որոշ "հայրենասերների" պատճառով, բայց իրականում` ազգային դավաճանների, կտրվում է կապը խորհրդային ժամանակաշրջանի հայկական մշակույթի հետ։ Ոմանք մոռանում են կամ միտումնավոր անտեսում, որ նույնիսկ սովետական տոտալիտարիզմի ժամանակ մեր մշակույթն այնքան կենսունակ հայտնվեց, որ շարունակում էր բնականոն զարգացումը և ինքն էր պարտադրում ոճը, ոչ թե նոմենկլատուրային վերևները.. Ավաղ` դիմանալով խորհրդային չինովնիկներին, այն ընկճեց այսօրվա բյուրոկրատ - դիլետանտների առջև...Եվ եթե Օպերայի բեմում ձյուդոյի առաջնություն է` ապա էլ ինչ օպերա....Եվ արձանի վրա "Հիտլերի մերը" մակագրությունն ամբողջացնում է այս ամենը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել