Տոն Սուրբ Էջմիածնի կաթողիկե եկեղեցու

Ձմեռ էր։ Երուսաղեմում տեղի էր ունենում տաճարի նավակատիքի տոնակատարությունը։ Հիսուսը երթևեկում էր տաճարի Սողոմոնի սյունագավթում, երբ նրա շուրջը հավաքվեցին հրեաները և հարցրին.
-Մինչև ե՞րբ ես մեր հոգին հանելու. եթե դու ես Քրիստոսը, հստակ ասա՛ մեզ։
Հիսուսը պատասխանեց.
-Ես արդեն ասել եմ ձեզ, բայց դուք չեք հավատում։ Այս գործերը, որ ես կատարում եմ իմ Հոր անունով, դրանք իսկ վկայում են, թե ով եմ ես։ Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Ես ճանաչում եմ իմ ոչխարներին. նրանք լսում են իմ ձայնը և հետևում են ինձ, և ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց. նրանք բնավ չեն կորչի։ Ոչ ոք չի կարող նրանց հափշտակել իմ ձեռքից։ Հայրս տվեց ինձ այդ ոչխարները, և ոչ ոք չի կարող նրանց հափշտակել իմ Հոր ձեռքից, որովհետև իմ Հայրը բոլորից ավելի մեծ է։ Ես և իմ Հայրը մեկ ենք։
(Հովհաննեսի ավետարան 10:22-30)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել