Tert.am-ը գրում է.

Բելառուսի համար գազի զեղչի մասին հարցը չի քննարկվում, գինը պետք է որոշվի գործող պայմանագրի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մեր դիրքորոշումն այն է, որ ստորագրվել է պայմանագիր, որը գործում է 2015-2016 թվականների համար: Այդ պայմանագիրը շարունակում է գործել, դրանով է բելառուսական կողմը 2015 թվականին վճարել և պետք է վճարի 2016 թվականին»,- ասել է նա: 

Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները, սեփական հաշվարկների վրա հիմնվելով, պահանջել են նվազեցնել գազի գինը մոտ երկու անգամ՝ մինչև 73 դոլար՝ կապված դոլարի համեմատ ռուբլու փոխարժեքի անկման հետ: Ապրիլի սկզբին Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը հայտարարել է, որ գազը պետք է արժենա մոտ 80 դոլար, մինչդեռ Բելառուսի համար այն արժենում է 142 դոլար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել