Ամեն օր կանոնավոր նախաճաշելը մարդու առողջության վրա դրական ազդեցություն է թողնում: Դրանով է պայմանավորված օրվա մնացած մասում մարդու ինքնազգացողությունը: Սակայն, եկեք անկեղծ լինենք, ոչ բոլորս ենք հետևում այս կանոնին և հաճախ առավոտյան չենք նախաճաշում: Հակառակ դեպքում էլ հաստատ չենք ուտում վարսակի փաթիլներ կամ նման այլ օգտակար սնունդ: 
Կան մթերքներ, որոնք խորհուրդ չի տրվում ընդունել այն ժամանակ, երբ ստամոքսն ամբողջովին դատարկ է: Հետևե՛ք այս ցանկին և հոգացե՛ք Ձեր առողջության մասին:

1. Ցիտրուսային մրգեր

Ֆիլմերում հաճախ ենք տեսնում գեղեցիկ տղամարդկանց, որոնք իրենց օրը սկսում են մեկ բաժակ նարնջի հյութով: Բայց իրական կյանքում դա անել խորհուրդ չի տրվում: Առավոտյան դատարկ ստամոքսով ցիտրուսային մրգեր ուտելը կամ դրանցից պատրաստված հյութեր խմելը կարող է հանգեցնել գաստրիտի և ալերգիաների: 

2. Բանան

Բանանը դարձել է մեր ամենօրյա սննդակարգի անբաժան մասը. այն վաղուց այլևս էկզոտիկ միրգ չի համարվում: Սակայն, ցավոք սրտի, այն կարող է նաև բացասական հետևանքներ թողնել օրգանիզմի վրա:
Բանանը դանդաղ է մարսվում: Քաղցած ժամանակ այս միրգն ուտելուց հետո կարող են առաջանալ արհեստական վքնածություն և այլ տհաճ զգացողություններ: Բժիշկները խորհուրդ են տալիս բանան ուտել ճաշից միայն մեկ - երկու ժամ հետո:

3. Հում բանջարեղեն

Թարմ բանջարեղենի բաղադրության մեջ առկա թթուները կարող են առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի գրգռում: Այդ իսկ պատճառով պետք չէ դրանք օգտագործել քաղցած ժամանակ: Սա վերաբերում է հատկապես այն անձանց, ովքեր ունեն մարսողական խնդիրներ:

4. Յոգուրտ

Առավոտյան օրգանիզմը կարիք չի ունենում ավելորդ բակտերիաների: Յոգուրտ ուտելու լավագույն ժամանակը ճաշից երկու ժամ անց է կամ էլ երեկոյան՝ քնելուց առաջ: Միայն այս ժամանակ այն կարող է նպաստել մարսողությանը:

5. Սառը ջուր

Ջուրը կյանքի աղբյուրն է և լավ մարսողության համար անհրաժեշտ է այն շատ օգտագործել: Սակայն սա վերաբերում է միայն սենյակային ջերմաստիճանում կամ մի փոքր ավելի տաք վիճակում գտնվող ջրին:

Առավոտյան սառը ջրի օգտագործումը չունի ոչ մի դրական ազդեցություն, այլ ընդհակառակաը, այն միայն դանդաղեցնում է մարսողության գործընթացը:

6. Քաղցրեղեն

Ենթաստամոքսային գեղձը չի կարող վաղ առավոտյան արտադրել բավարար քանակությամբ ինսուլին, այդ իսկ պատճառով չի կարելի այն կրկնակի «ծանրաբեռնել» քաղցրավենիքով. սա իրական հանցագործություն է առողջության դեմ: 
Եթե շատ հաճախ օգտագործեք քաղցրեղեն դատարկ ստամոքսով, ապա արյան մեջ շաքարի մակադակը նորմայից ավելի բարձր կլինի: Դա էլ հետագայում մի շարք լուրջ հիվանդությունների կարող է հանգեցնել, ինչպես օրինակ՝ շաքարային դիաբետը:

7. Սուրճ

Հրաշալի բուրող սուրճ. էլ ի՞նչը կարող է ավելի շատ հաճույք պատճառել առավոտյան, քան սա: 

Իրականում սուրճը գրգում է ստամոքսի լորձաթաղանթը, որն էլ հանգեցնում է գաստրիտի: Նախաճաշից առաջ սուրճի օգտագործումը բացասաբար է ազդում լյարդի կանոնավոր աշխատանքի վրա: Այս օրգանը ստիպված է լինում սկսել «մաքրման» լուրջ աշխատանքներ իրականացնել, մինչդեռ օրգանիզմը դեռ լիովին արթնացած էլ չէ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել