Tert.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները 3 մահապարտների են օգտագործել, որպեսզի կանգնեցնեն քրդական բանակի առաջխաղացումը Ռաքքայում, որը համարվում է ԻՊ-ի մայրաքաղաքը։
 
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով Քուրդիստանի Հայրենասիրական միության մամլո կենտրոնը, քրդական անցակետերում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 3 քուրդ աշխարհազորային է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են:

«3 գրոհային պայթեցրել են իրենք իրենց Շադդադի գյուղի շրջանում գտնվող քրդական անցակետերի մոտակայքում», - ասվում է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Այս շրջանում «Սիրիայի ժողովրդական ուժեր» խմբավորումը, որոնց կազմում ընդգրկված են քրդական ջոկատները, միջազգային կոալիցիայի աջակցությամբ` գրոհ են սկսել Ռաքքա քաղաքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել