Tert.am-ը գրում է.
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երեք անդամներ դարձան Իտալիայի Սասսարի քաղաքում անցկացվող Մաթեո Պելիցոնեի 35-րդ ավանդական հուշամրցաշարի հաղթողներ, - տեղեկացնում է ՀԱԻԿ-ի պաշտոնական կայքը:
 
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) հասավ մինչև եզրափակիչ և գերազանցեց մրցակցին նաև այստեղ: Ջուլֆալակյանը հաղթել էր այս նույն մրցաշարում նաև նախորդ տարի:
 
Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն այս մրցաշարում հանդես էր գալիս 71 կգ քաշային կարգում և նույնպես հասել էր եզրափակիչ: Հարությունյանը հաղթել էր նաև եզրափակչում և դարձել ոսկե մեդալակիր:
 
98 կգ քաշային կարգում մրցաշարի չեմպիոն դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:
 
Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել