Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:

-Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան:

-Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները և իր խոսքում ընդգծել, որ երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:

-Հանրապետության հրապարակի հարակից տարածքում բացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը:

-Տարոն Մարգարյանը չի բացառում, որ «Հին Երեւանի» կառուցապատման աշխատանքներն այս տարի կսկսվեն

-ԼՂ հարցով բանակցություններում առաջընթաց է նկատվում. Ադրբեջանի փոխվարչապետ

-Դիրքերում չեմ եղել, ոչ էլ կապ ունեմ տենց բաների հետ. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյան:

-Դիրքերում չեմ եղել, ոչ էլ կապ ունեմ տենց բաների հետ: Այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը:

-Դիրքերում չեմ եղել, ոչ էլ կապ ունեմ տենց բաների հետ: Այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը:

-Այսօր Սարդարապատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յուրի Խաչատուրովից լրագրողները հետաքրքվեցին այն լուրերի մասին, որ վերջինս իմացել է հակառակորդի զորքի տեղաշարժի մասին, սակայն չի ասել: Յուրի Խաչատուրովը ի պատասխան ընդգծել է, որ այդ տեղեկությունները սուտ են և նպատակ ունեն կազմաքանդել բանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել