Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Վաշինգտոնին այն պատճառով, որ Սիրիայում կռվող ամերիկացի զինծառայողներից ոմանք քրդական Ազգային ինքնապաշտպանության ջոկատների  (YPG) խորհրդանշանով զինվորական համազգեստ են կրել: Այս մասին հաղորդում է  Press TV-ն:

«Նրանք, ովքեր մեր ընկերներն են համարվում, նրանք, ովքեր մեր հետ ՆԱՏՕ-ի կազմում են գտնվում, չպետք է իրենց զինվորներին ուղարկեն Սիրիա` YPG-ի խորհրդանշանով»,- ասել է Թուրքիայի նախագահը Դիարբեքիրում ելույթ ունենալիս:

Նման կարծիք նախօրեին հայտնել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն: Վերջինս, մեկնաբանելով YPG-ի նշանով համազգեստ կրող ամերիկացի հատուկ ջոկատայինի լուսանկարի հրապարակումը, մեղադրել էր ԱՄՆ-ին երկակի չափանիշների կիրառման և կեղծավորության մեջ:

Պենտագոնն, իր հերթին, բացատրել է, որ հատուկ գործողություններ իրականացնող ամերիկյան ուժերը  նման քայլերի են դիմում քողարկման նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել