Հայրենապաշտ Գարեգին Նժդեհի արձանը Երևանում կանգնեցնելը, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր հայ մարդու համար պետք է հպարտություն լինի: Ավելին, Նժդեհի արձանը Հայաստանի մայրաքաղաքում ունենալը այն բացառիկ անհրաժեշտություններից մեկն է, որը կյանքի կոչելով մենք՝ հայերս, ըստ էության, մեկ անգամ ևս ի լուր աշխարհի հայտարարեցինք, որ հայ մարդը անազատ, անհայրենիք ու առանց պետականության ապրելու իրավունք չունի՛: Եվ համոզված եմ, որ մեր թե՛ ներկա, և թե՛ ապագա սերունդները, ամեն անգամ նայելով այս հզոր մարդու մեծադիր արձանին, միշտ կհիշեն նրա այդ հայապահպան պատգամն ու գոնե կփորձեն ապրել և արարել այդ նշանաբանով:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել