Միգրենի հակումը կարող է կախված լինել ժառանգականությունից, ոչ ճիշտ սննդակարգից, հոգեվիճակից և նույնիսկ սեռից (կանանց մոտ առավել հաճախ է միգրեն լինում): Բացի այդ, մեծ կարևորություն ունի նաև տարիքը: Միգրենը հաճախ հանդիպում է երիտասարդների մոտ, իսկ հասակն առնելու հետ հիվանդությունն անցնում է:

Սնունդը նույնպես մեծ նշանակություն ունի միգրենի ի հայտ գալու գործում: Ապացուցված է, որ որոշակի էլեմենտների բացակայության դեպքում գլխացավերը 4 անգամ ավելի հաճախ են ի հայտ գալիս:

Ձեզ ենք ներկայացնում 4 տարրեր, որոնց բացակայությունն օրգանիզմում կարող է հանգեցնել միգրենի առաջացման:

1. Ֆոլաթթու և վիտամին B12:

Բոլոր նրանք, ում օրգանիզմում այս տարրերի պակաս կա,  ցրված են և միշտ լարված: Այս տեսակ մարդիկ ամենահաճախն են ընկճվում և սթրես տանում: Հետաքրքիրն այն է, որ հաճախ գլխացավերը փորձում ենք վերացնել այնպիսի դեղամիջոցներով, որոնց բաղադրության մեջ մտնում է ասպիրին, սակայն հենց ասպիրինն է, որ նվազեցնում է օրգանիզմում ֆոլաթթվի և վիտամին B12-ի մակարդակը: Սպանախը մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում: Ֆոլաթթվով հարուստ են նաև բրոկոլին, ավոկադոն, բազուկը, գազարը, դդումը: Վիտամին B12 կարող եք գտնել ձվի մեջ:

2. Երկաթ և պղինձ:

Երկաթի և պղնձի պակաս հիմնականում դիտարկվում է կանանց մոտ, և սա էլ բացատրում է այն փաստը, որ կանանց մոտ ավելի հաճախ են գլխացավեր լինում, քան տղամարդկանց: Պղնձով հարուստ են լոբին, ընկույզները, այծի պանիրը, ավոկադոն: Իսկ կանոնավոր կերպով կանաչեղենի, արևածաղկի, քունջութի և կաղամբի օգտագործումը կապահովի երկաթի պաշարը:

3. Վիտամին B6-ի պակասն անոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից է: Վիտամին B6 են պարունակում  լոբին, թարմ բանջարեղենը:

4. Վիտամին D-ն մեր օրգանիզմում արտազատվում է արևի ճառագայթների ներքո: Սակայն վիտամին D-ի պակասը կարելի է լրացնել ձու, լոբազգիներ, ծովամթերքներ, կաթնամթերք ուտելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել