Ժող պետք չէ բարձրակոչ հայտարարություններով փակել իրականությունը, որ մենք փաստացի ստիպված 1918 թվականին հռչակեցինք անկախություն ու դրան հեչ պատրաստ չէինք: Ես չեմ գտնում այդտեղ ազգային պոռթկում: Իսկ որ մեր դաշնակ կառավարությունն անգամ չէր ցանկանում Թֆլիսից գալ Երևան ու կառավարեր երկիրը, դա մի ուրիշ պատմություն է: Իսկ թե ինչպես եկավ մեր դաշնակ կառավարությունը Թիֆլիսից, կամ երացրին նրանց, դրա մասին վոբշե լռում եմ...

Ոչ մեկ չի ժխտում Սարդարապատում ու մյուս ճակատներում հերոսական կռիվներ ենք տվել, բայց հիշենք նաև, թե ինչ վիճակում խորհրդայնացանք: Գյումրիի ամոթալի պայմանագրի գիշերը... քանի հազար քառակուսի կմ էի՞ն: Քանի հազար հեկտարներ կորցրի՞նք: Ազգային ոգու պոռթկում էր, բայց թե ո՞ւր պոռթկաց այդ ոգին և ինչպե՞ս, պետք է դեռ քաղաքագիտական տեսանկյունից լավ ուսումնասիրել... Պատմական ուսումնասիրությունները բավական են...

Շնորհավոր Մայիսի 28-ը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել