Tert.am-ը գրում է.

Հալեպի հայկական ծերանոցի տարեց բնակիչները տեղափոխվել են արդեն երրորդ անգամ. գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։


«Սիրիայի ու մասնավորապես Հալեպում պատերազմական իրավիճակի պատճառով, հայ երեք համայնքապետերի հովանավորությունը վայելող հայկական ծերանոցի տատիկ-պապիկները երրորդ անգամ են տեղափոխվել»,-գրում է «Գանձասարը»։


Նրանք երեք տարի առաջ Բոսթան Փաշայի թաղամասում գտնվող ծերանոցից նախ տեղափոխվել էին «Աստուրյան» հիվանդանոց՝ զինյալ ահաբեկիչների՝ շրջան ներխուժելու պատճառով, ապա տեղափոխվել էին «Վերջին Գյուլբենկյան» ծննադատան շենք, որտեղ ապահովվել էր նրանց ապրուստի  բոլոր հարմարությունները։


Վերջին օրերին, սակայն, ահաբեկչական խմբավորումները հրթիռներ էին արձակեցին Նոր գյուղի տարբեր թաղամասերի, այդ թվում նաև ծերանոցի փողոցի ու շենքի վրա։

Հրթիռակոծության հետևանքով զոհվել էր ծերանոցի աշխատակիցներից Մարալ Գյուլիկյանը, գրանցվել վիրավորներ։


Երեկ երեկոյան, նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներով հայ տատիկներն ու պապիկները ժամանակավորապես տեղափոխվեցին Նոր գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել