Սասունցի Դավթին նվիրված արձան ունենալու որոշումը կայացվել է «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի տոնակատարության ընթացքում՝ 1939-ին: Մակետների ցուցադրության ընթացքում ընտրվեց Երվանդ Քոչարի հեղինակած ձիարձանը: Քանդակագործը արձան պատրաստելու հանձնարարություն ստանալու կապակցությամբ կատակեց. «Մենք ունեինք տասը դար ժամանակ, իսկ ինձ հանձնարարեցին կերտել արձանը, երբ հոբելյանին մնացել էր մեկուկես ամիս»:
Ասում են, 1959-ին, արձանի բացման ժամանակ, Քոչարին ակնարկել են, թե ձիարձանը փոքր է, ինչին նա պատասխանել է, թե «Դուք ինձ փոքր երկիր եք տվել, ես էլ փոքր արձան եմ պատրաստել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել