Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, թե վստահ է, որ հայկական կողմը մարտական հոգու պակաս չի զգում: Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտար տարածքին, ապա նա ասաց, որ դա  ոչ մի նշանակություն էլ չունի:

«Դուք էլ լավ գիտեք, որ չունի: Սաղդ էլ էդ դիրքերում եղել եք, գիտեք, որ կարևորություն չունի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այդ տարածքի հետ վերցնելուն, ապա նա ասաց.«Դրա եղած ինչ ա է, ավելի լավ բաներ կա վերցնելու, մենք դեռ լիքը լավ հողեր ունենք՝ Գանձակը, Շահումյանը, մեր թառլան Գետաշենը ու երբ ազգով միասնական լինենք, կվերցնենք»:

Սեյրան Սարոյանը նաև նշեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հող գրավող է, ոչ թե հող տվող: Անդրադառնալով սահմանին իրավիճակին՝ նա ասաց նաև, որ հակառակորդին չի հավատում և հնարավոր համարեց, որ հակառակորդը կարող է կրկին սադրիչ գործողությունների գնալ։

«Նրանք էլ են պատրաստվում , մենք էլ ենք պատրաստվում, այս անգամ ավելի հետաքրքրի կլինի: Պրոստո, 22 տարի խաղաղությունը, որ եղավ ամեն օր նույն զինվորը նույն տեղը կանգնած, չպատկերացնեինք, որ կարա տենց բան լինի»,- հավելեց նա:

Լրագրողների խնդրանքով Սեյրան Սարոյանն անդրադարձավ նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձին և  պատասխանեց հարցին, թե արդյոք նրա կարիքը կա Ղարաբաղում:


«Ամեն մարդ ինքը գիտի, թե որտեղ է պետք, ես չեմ, որ պետք է որոշեմ Սամվել Բաբայանը էթա Ղարաբաղ, թե՝ չէ : Նորմալ տղա ա, ես իրա հետ մտերիմ չեմ եղել, որովհետև մենք միշտ տարբեր ուղղություններով էինք: Լյուբոյ տղա հիմա որ Ռուսաստանում է, բարով գա, որովհետև սահման կա պահելու»,– ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել