Ամառն այն ժամանակաշրջանն է, երբ  յուրաքանչյուր աղջիկ երազում է թարմացնել իր զգեստապահարանը՝ համալրելով այն առաջին հերթին նոր ու մոդայիկ ջինսե տաբատներով: BlogNews-ը ներկայացնում է  մի քանի լուսանկար, որոնց օգնությամբ դուք ընդամենը հաշված րոպեների ընթացքում ձեր հին ու ձանձրալի ջինսերից կկարողանաք ստանալ թրենդային ջինսե տաբատներ: Դրա համար մեզ պետք է ձևափոխման ենթակա ջինսե տաբատ  3  գործիք

1.քերիչ, որը ունի մանր քերող հատված, որով սովորաբար մրգային խյուս ենք պատրաստում

2.ասեղնագործելու համար նախատեսված կարթիկ

3.խարտոց

Քայլ 1

Քերիչով հորիզոնական հուղղությամբ աջ ու ձախ շարժումով ՛՛մաշեցնում՛՛ ենք  տաբատի  նախընտրած հատվածը

Քայլ 2

Ասեղնագործելու կարթիկով հեռացնում ենք  բոլոր այն թելիկները, որոնք քերիչը չի հեռացրել

Քայլ 3

Քրքրված էֆեկտ ստանալու համար հորիզոնական դիրքով մի քանի անգամ կտորի վրա խարտոց անցկացրեք

Ահա և վերջ, ձեր երազանքի ՛՛մաշված՛՛  ջինսե տաբատը պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել