Tert.am-ը գրում է.

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է հանցագործությունների թվի զգալի աճի մասին, որոնք ուղղված են Գերմանիայում փախստականների դեմ, փոխանցում է РИА Новости-ն։

«Արդեն 2015-ին փախստականների և նրանց ճամբարների նկատմամբ հարձակումների թիվն ավելացել է 5 անգամ` 199-ից հասնելով 1031-ի: 2016թ. առաջին ամիսներին իրավիճակն ավելի է վատացել: Հունվարից ի վեր գրանցվել է փախստականների ճամբարների վրա 449 հարձակում, դրանցից 82-ը եղել են բռնության կիրառմամբ: Բացի փախստականների ապաստարաններից, գրանցվել է ևս 654 հանցագործություն ընդդեմ փախստականների, որոնցից 107-ը եղել են բռնության ակտերով»,- հայտարարել է Մեզյերը:

Նախարարի խոսքով՝ հանցագործությունների մի մասը բաժին է հասնում համացանցում վիրավորական գրություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել