EXCLUSIVE

Առաջին Հանրապետության օրվա առթիվ երգչուհի Լիլուն այսօր ներկայացրել է իր նոր «Հայրենիքիս» տեսահոլովակը: Տեսահոլովակում երևում է երգչուհու կլորիկացած փորիկը: BlogNews.am-ի հետ զրույցում Լիլուի պրոդյուսեր Լիլինան պատմել է տեսահոլովակի ստեղծման գաղափարի մասին:

«Ոչ մեկի համար կարծում եմ՝ արդեն գաղտնիք չէ, որ Լիլուն բալիկի է սպասում: Այս տեսահոլովակում արդեն երևում է նրա փորիկը: Պետք է ասեմ, որ այս տեսահոլովակի միտքը շատ վաղուց կար, երբ վերադարձանք ռուսաստանյան շրջագայությունից, որոշեցին որ պետք է նկարահանվի տեսահոլովակ: «Հայրենիքիս» երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանը և Լիլուն են, խոսքերը գրել է Մանուշակ Քոչարյանը: Գիտեք այս երգի համար որգեշնչման թեման հանդիսացավ հայրենիքից դուրս գտնվելու գաղափարը, կարոտը,  երբ Լիլուն ինքն էր ուզում ունենալ մի երգ նվիրված հայրենիքին: Լիլուի ոճը ստեղծելու համար դիմեցինք Տերյան Մշակութային տանը և շատ շնորհակալ ենք տնօրեն Լիլիթին, ով մեզ օգնեց աքսեսուարների ընտրության հարցում»:

Տեսահոլովակի նկարահանումն արել է Նիկ Էգիբյանը, մոնտաժային աշխատանքն  Վահե Հարությունյանը, արխիվային կադրերը տրամադրել է Պաշտպանության նախարարությունը, իսկ Հայաստանի պատմամշակութային կարդրերն արել է Արթուր Լումիենը: 

Ի դեպ տեսահոլովակում նկարահանվել են երկու փոքրիկ դհոլահարներ, ովքեր Վահագն դհոլահարների անսամբլի սաներն են, գեղարվեստական ղեկավարն է  Արազ Օրդինյանը: 

Երգչուհին ինքն էլ իր գաղափարներով մասնակցել է տեսահոլովակի ստեղծմանը. «Լիլուն  սիրում է ներկա լինել ամբողջ ընթացքին, քննարկումներին: Ի դեպ նոր աշխատանքներն էլ ենք ունենալու, շուըով գեղեցիկ և նոր գաղափարներն են սպասվում»:  

Իսկ այն հարցին, ինչո՞ւ մինչ այս ոչ մի լուսանկար չհրապարակեցին կլորիկ փորով, Լիլինան պատասխանեց. «Մենք չենք ուզում երգչուհու կարգավիճակը, որպես ՓՌ օգտագործենք, կարևոր է երգչուհու աշխատանքը, ոչ թե անձնական կյանքը»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել