Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է: Սարդարապատում մայիսի 26-ին տեղի ունեցած ճակատամարտում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերին հաջողվեց կասեցնել թուրքական բանակի ներխուժումը Անդրկովկաս, այդպիսով փրկելով Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը 2 տարի, երբ 1920 դեկտեմբերի 2-ին Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց: Այնուհետև Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1991թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Անկախության Հանրաքվեի ընթացքին հետևեց 117 դիտորդ` 25 երկրից:
Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը:
Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:

Մայիսի 28-ը հիշարժան է նաև մեր ոչ բարով հարևան ադրբեջանի համար: Ադրբեջանական ազգային պետականությունը ձևավավովել է 1918 թ–ի մայիսին, երբ Ռուսական կայսրությունից անջատված Անդրկովկասում ստեղծեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները։ Ադրբեջանական Հանրապետությունը գոյություն ունեցավ մինչև 1920 թ–ի ապրիլի 28-ը, երբ այստեղ՝ հաստատվեցին խորհրդային կարգերը: Աշխարհագրականորեն բուն Ադրբեջանից անջատված է նրա կազմի մեջ մտնող Նախիջևանի Հանրապետությունը, որի տարածքը կազմել է Մեծ Հայքի մի մասը և մտել է նրա տարբեր աշխարհների (Այրարատ, Սյունիք, Վասպուրական) կազմերի մեջ, սակայն 1921 թ–ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրով այն Ադրբեջանին է բռնակցվել (ավելի ուշ՝ 1924 թ–ին, այստեղ ստեղծվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը)։ Նույն՝ 1921 թ–ին, Մոսկվայի պայմանագրով Ադրբեջանին էր միացվել նաև Արցախը (1923 թ–ին այստեղ կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը 1991 թ–ի սեպտեմբերի 2–ին հռչակեց իր անկախությունը)։ 1991 թ–ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, որն առաջին ճանաչեց Թուրքիան։ 2003 թ–ից նախագահը Իլհամ Ալիևն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել