Coat of Arms of the First Republic of Armenia.pngՄենք պետք է ձերբազատվենք Հայության հաղթանակաները անձնավորելուց, որևէ քաղաքական ուժի կամ անհատի վերագրելուց: Առաջին Հանրապետության ստեղծումը վերագրել միայն Դաշնակցությանը՝ անընդունելի է: Այո, Դաշնակցությունը առանցքային դերակատարություն է ունեցել առաջին Հանրապետության ստեղծման հարցում, բայց այն չէր կարող լինել առանց ԱԶԳԻ գործոնի... Չեմ ընդունում, որ դաշնակացական որոշ ընկերներ փորձ են անում սեփականաշնորհել այդ պատմական փաստը, չեմ ընդունում, որ որոշ դաշնակցականներ փորձ են անում մեզ ՝ ՀԱՅ ԱԶԳԻՍ, երեսով տալ առաջին Հանրապետության ստեղծման գործում իրենց ներդրումն ունենալու փաստը:
Իսկապես Դաշնակցությունը հզոր ռազմական ուժ է, ես մինչև վերջ մնում եմ այն կարծքիքն, որ Դաշնակցությունը ռազմահարենասիրական կառույց է, որտեղ հավաքագրված են ազգի նվիրյալներ, հանուն Հայաստանի ապրող անհատներ, բայց ես երբեք չեմ կարող Դաշնակությունը համարել քաղաքական կառույց: Այն , որպես քաղաքական կառույց , չի կարող լինել այնքան հաջողված, ընդունված և սիրված ինչպես ռազմահայրենասիրական ճակատում: Ես վստահ կարող եմ ասել , որ ապրիլյան պատերազմի ժամանակ , եթե Դաշնակցությունը հանդես գար մի հայտարարությամբ, որով իր կուսակցության շարքերը կընդուներ ու ճակատ կճանապարհեր Հայորդիների, ապա համոզված եղեք, որ Դաշնակցությունը կունենար ամենամեծ թվով համակիրների բանակը Հայաստանում... Դաշնակցական ընկերներ ջան, խնդրում եմ, այսուհետ հաղթանակաները մի վերագրեք միայն Դաշնակցությանը, մինչև դաշնակացական լինելը նախ և առաջ մենք Հայ ենք ... Հաղթանակաները անհասցե են, իսկ պարտությունները հասցեատերեր ունեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել