Ասում եմ, եթե Հովհաննես Ազոյանը (նույն ինքը պուճուր Հովոն) երեկ խմած մեկին գցեր մեքենայի տակ ու Աստված չանի ընկնողը մահանար, Հովոյին էլ դատեին, ազգն էլի կիսվելու էր երկու մասի։ Ճիշտա, Վարդան Պետրոսյանը խմած չի եղել, բայց իրավիճակը նման կլիներ։
Դեռ մի բան էլ ֆեյսումա գլուխա գովում, որ ՃՈ–ն խիստա, բռնել են: Էտ հեչ հպարտանալու բան չէր ըստ իս։ Շարքային օրինախախտութուն, ընդամենը։ ՈՒրիշ ժամանակ մեծ–մեծ կխոսան` խմած վարորդը հանցագործա, մարդասպանա, բայց հենց հերթը հասնումա իրանց` կատակի են տալիս, անցնումա։
Չեք կարում վրեքներդ, տվեք թող ուրիշը քշի էտ անտերը։ Ձեր կյանքը չեք գնահատում, գոնե ուրիշինը գնահատեք։ Խմած մեղքի տակ ընկնեք, ձեր վաստակն էլ ձեզ չի փրկի, եթե իհարկե այդպիսին կա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել