Մի քանի տարի առաջ Վենեսուելան Լատինական Ամերիկայի՝ կյանքի ամենաբարձր մակարդակ ունեցող երկիրն էր համարվում: Հիմա՝ նավթի գների հետ կապված, Վենեսուելան այնպիսի լուրջ ճգնաժամ է ապրում, որ նրան շատ հանգիստ կարող է հումանիտար և սոցիալակն աղետ սպասել:

Հանրապետության կարևորագույն համակարգերը փաստացիորեն դադարում են աշխատել, այդ թվում նաև առողջապահությունը: Օրական նորածին երեխաներ են մահանում, և դա ճգնաժամի միայն չնչին մասն է:

Հիվանդանոցներում ոչ մի միջոց, հնարավորություն չկա վիրահատական սեղանների վրայի արյունը մաքրելու:

Հիվանդանոցներում ոչ միայն չեն բավարարում մահացու հիվանդությունների դեմ հակաբիոտիկներն ու դեղամիջոցները, այլ նաև էլեկտրաէներգիան, սնունդը և նույնիսկ ջուրը:

Ձեզ ենք ներկայացնում New York Times ամսագրի լուսանկարչուհի Մերիդիտ Կոգուտի արած լուսանկարները՝ Վենեսուելայի տարբեր հիվանդանոցներում:

Վիրաբույժները ստիպված են վիրահատությունից առաջ ձեռքերը լվանալ խանութից գնած գազավորված ջրով:

Վիրաբուժական ձեռնոցներ և օճառ այստեղ նույնպես չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել