Ապրիլյան պատերազմի վնասները երկար ենք զգալու մեր մաշկի վրա: Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայոց բանակի զինվորը թույլ չտվեց, որ ազերին իրականացնի իր Ա, Բ և Գ պլաններից որևէ մեկը: Բայց մենք ունեցանք բավականին մեծ վնասներ... Ունեցանք տարածքային կորուստներ, ունեցանք մարդկային կորուստներ: Ես պարզապես չեմ հասկանում էն ռազմա-դիվանագետներին, որ հրճվում են ապրիլյան պատերազմի արդյունքներից: Այն մեզ համար շատ վատ հետևանք ունեցավ, չնայած էլի եմ ասում, չիրականացվ ազերիների պլաններից և ոչ մեկը, բայց միևնույն է այն մեզ համար շատ թանկ արժեցավ: Ապրիլյան պատերազմից պարզ դարձավ, որ թիկունքային սպայակազմի մեծ մասը իր տեղում չէր և թշնամու գործողություններին նայում էր մատների արանքից: Հույս ունեմ, որ նման հետևանքների համար մենք կունենանք պատասխանատվության ենթարկված ռազմական ղեկավարություն: Մեկ նկատառում ևս...Ռազմական ղեկավարությունը պետք հրաժարվի թնակարժեք մեքենանաերից և օգտվի միայն ու միայն ավելի մատչելի ռուսական ամենագնացներից: Ջիպերը, սեդանները փետք է փոխարինվեն վիլիսներով և ուազիկներով: Իսկ տնտեսված գումարով ձեռք բերեն դիրքապահ զինվորի անվտանգությունը բարձրացնող տեխնիկական միջոցներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել