Մաշկը սպիտակեցնելու համար կարելի է դիմել կոսմետոլոգի, դիմել քիմիական միջոցների: Կարելի է նաև կիրառել բնական միջոցներ, որոնք շատ ավելի պարզ են ու անվտանգ:

Տնային պայմաններում լիովին հնարավոր է սպիտակեցնել պիգմենտային հետքերն ու հավասարեցնել դեմքի գույնը:

Վարունգ

Վարունգի դիմակը ամենահեշտ և մատչելի միջոցն է: Դրա համար պետք է մանր քերել վարունգը, ավելացնել մեկ գդալ թթվասեր կամ ցանկացած սնուցող քսուք և քսել դեմքին 15 րոպեով, ապա լվանալ տաք ջրով:

Մաղադանոս

Մաղադանոսը մանր կտրատել և դնել եռման ջրի մեջ: Երբ թուրմը պատրաստ լինի, օրական երկու անգամ օգտագործել այն` պարզապես բամբակը թրջելով թրմի մեջ, քսելով դեմքին և չորանալուց հետո սառը ջրով լվանալով:

Մեղրով կիտրոն

Կիտրոնը մաշկի սպիտակեցման հիանալի միջոց է: Բայց իր ագրեսիվության պատճառով կոսմետոլոգները խորհուրդ են տալիս այն օգտագործել մեղրի հետ: Դրա համար խառնեք կիտրոնի հյութն ու մեղրը և քսեք մաշկի այն հատվածին, որը սպիտակեցման կարիք ունի: Պրոցեդուրային առաջ համոզվեց, որ կիտրոնից ալերգիա չունեք:

Տոմատի հյութ վարսակով

Սա հիանալի միջոց է մաշկի գույնը հավասարեցնելու համար: Դիմակը քսեք մաշկին և չորանալուց հետո մաքրեց տաք ջրով: Չմոռանանք, որ տոմատի հյութը պետք է թարմ լինի:

Կաթնամթերք

Մաշկի սպիտակեցման հիանալի միջոցներ են յոգուրտն ու կաթնաշոռը: Դրանք խառնեք երկնագույն կավի հետ, և մաշկը ձեզ հաստատ երախտապարտ կլինի: Իսկ կաթնաշոռի, դեղնուցի և մեղրի խառնուրդը սպիտակեցնելուց բացի, հիանալի սնուցում է մաշկը:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել