Tert.am-ը գրում է.

Independent-ը ներկայացրել է Եվրոպայի 2016թ. առաջնությանը չմասնակցող լավագույն ֆուտբոլիստների ցանկը:

1. Ռաֆայել Վարան (Վնասվածք)

Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպանը բաց կթողնի Եվրոպայի 2016. առաջնությունը վնասվածքի պատճառով: Վերջինիս կփոխարինի Ադիլ Ռամին:

2. Սանտի Կասորլա  (Դուրս է մնացել հայտացուցակից)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան շուրջ 5 ամիս ապաքինվում էր վնասվածքից: Նա չի ընդգրկվել Իսպանիայի հայտացուցակում:

3. Խուան Մատա (Դուրս է մնացել հայտացուցակից)

Չնայած ավարտված մրցաշրջանում փայլուն ելույթներին, Մատան պարտվել է իր դիրքում հանդես եկող իսպանացի այլ կիսապաշտպանների հետ մրցակցությունում:

4. Կրիստիան Էրիկսեն (Դանիայի ընտրանին չի մասնակցում Եվրո-2016-ին)

«Տոտենհեմի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը բաց կթողնի Եվրոպայի 2016թ. առաջնությունը: Դանիայի ընտրանու փոխարեն Եվրո-2016-ի ուղեգիր էր նվաճել Շվեդիայի հավաքականը:

5. Հենրիխ Մխիթարյան (Հայաստանի ընտրանին չի մասնակցում Եվրո-2016-ին)

Դորտմունդի «Բորուսիայի» նոր աստղ Հենրիխ Մխիթարյանը չի կարող փայլել Ֆրանսիայում, քանի որ Հայաստանի հավաքականը որակավորման փուլում դուրս մնաց հետագա պայքարից:

6. Արյեն Ռոբեն (Հոլանդիայի ընտրանին չի մասնակցում Եվրո-2016-ին)

Հոլանդիայի հավաքականի անակնկալ պարտությունները թույլ չտվեցին ընտրանու լավագույն ֆուտբոլիստներին մասնակցել Եվրոպայի 2016թ. առաջնությանը:

7. Միրալեմ Պյանիչ (Բոսնիայի եւ Հերցեգովնիայի ընտրանին չի մասնակցում Եվրո-2016-ին)

«Ռոմայում» հրաշալի մրցաշրջան անցկացրած Պյանիչը չի կարող շարունակել փայլել Եվրո-2016-ում: Ամեն դեպքում, դա կարող է ավելի լավ անդրադառնալ բոսնիացի ֆուտբոլիստի վրա, քանի որ վերջինս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:

8. Վենսան Կոմպանի (Վնասվածք)

Ծանր վնասվածքների պատճառով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանին բաց կթողնի Եվրոպայի 2016թ. առաջնությունը: Վերջինիս կփոխարինի Դեդրիկ Բոյատան:

9. Դենի Ուելբեք (Վնասվածք)

«Զինագործների» հարձակվող Դենի Ուելբեքը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ծանր վնասվածքի պատճառով բաց կթողնի ոչ միայն Եվրո-2016-ը, այլ նաեւ գալիք մրցաշրջանի առաջին խաղաշրջանը:

10. Մարկո Վերատի (Վնասվածք)

2015/16թթ. մրցաշրջանի վերջնամասում Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատեց, որ ընտրանու եւ ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին բաց կթողնի Եվրո-2016-ը վնասվածքի պատճառով: Փարիզյան ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ երիտասարդ ֆուտբոլիստը կապաքինվի 3 ամսից:

11. Կուրտ Զումա (Վնասվածք)

Ֆրանսիայի ընտրանուն չի կարող օգնել Լոնդոնի «Չելսիի» երիտասարդ պաշտպան Կուրտ Զուման: Վերջինս Եվրո-2016-ը բաց կթողնի վնասվածքի պատճառով:

12. Իլկայ Գյունդողան (Վնասվածք)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի», վնասվածքի պատճառով չի կարող օգնել Գերմանիայի հավաքականին:

13. Էմերիկ Լապորտ (Վնասվածք)

Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային պաշտպան Էմերիկ Լապորտն իր վնասվածքը ստացել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ:

14. Կլաուդիո Մարկիզիո (Վնասվածք)

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն վնասվածք է ստացել «Պալերմոյի» դեմ խաղի ընթացքում, որի պատճառով ստիպված կլինի բաց թողնել շուրջ 6 ամիս:

15. Ալան Ձագոեւ (Վնասվածք)

ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոեւն իր վնասվածքը ստացել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար պայքարող թիմի վերջին խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել