Ապրիլյան պատերազմից անցավ մոտ մեկ ամիս և արդեն հայտնվեցին այնպիսի դեմքեր, որոնք սգում են ադրբեջանցի մահացած զինվորների համար, նրանք ողբում են , որովհետև այդ զոհված զինվորն էլ է մարդ, երեխա և այլն:
Բոլորս տեղյակ ենք հայի կարճ հիշողության, անցած ճանապարհից դասեր չքաղելու սովորության մասին, բայց սա արդեն վերջն էր: Ազերի զինվորը գալիս ու քո զինվորին , քո հայրենակցին մոռթում է, ազերի զինվորը արյան ծարավով լցված ավիրում է ամեն ինչ , որպեսզի տիրանա քո հողին, իսկ դու ցավում ես նրա համար:
Մեկ ամիս չի անցել ու արդեն մոռացել են: Մոռացել են թուրքի դաժանությունը ու հիմա մարդասիրական խորհուրդներ են տալիս, թե բա ՝ մենք պետք է տարբերվենք, մեզ չի սազում , նրանք էլ են մարդ, նրանք էլ են երեխա, նրանք էլ են ծնող: Որպես օրենք այսպիսի բաներ գրողները միշտ մեղադրում են միայն Ալիևին, կարծես Իլհամին փոխարինող եթե գա կամ նրան մի բան լինի , ապա ազերին նորմալ մարդ է դառնալու ու եղբայրանալու են նրանց հետ:
Մարդկային արժեքներից եք խոսում , ուրեմն բարի եղեք գնահատել եզդի ժողովրդին , որոնք պատմության տարբեր էջերում միշտ մեր կողքին կանգնած են, որոնք դիրքեր են պահում մեր հետ ու զոհվում են այդ դիրքերում: Մի օր մեկդ եզդի ժողովրդի համար այդպես չցավեց, ինչպես թուրքի համար եք ցավում: Սգում եք, ամոթանքներ եք տալիս , և այդ ամենը ու՞մ համար, ազերի զինվորի զոհվելու համար, այն զինվորը, որը գիշերով հարձակվել է հայ զինվորի վրա՝ մոռթելու նպատակով, այն զինվորի, որը 25 տարի շարունակ անկանոն կրակում է ու գրեթե ամեն օր հայ զինվորի կյանք է խլում, դուք նրանց համար սգում եք ու համարում եք, որ նրանք էլ են մարդ, նրանք էլ են երեխա: Բայց դա տևում է այնքան ժամանակ մինչ այդ ցավը ձեր անձնականը չի լինում:
Սգավորների մեծ մասի տան անդամներից մեկին, եթե Աստված չանի մի բան լինի, նույնսիկ այդ դեպքի հետ կապ չունեցող մարդկանց պատրաստ են ողջ-ողջ թաղեն:
Ազերին թշնամի է և վերջ: Ազերին հակառակորդ չէ, նա չի կարող մարդ լինել, նրա հանդեպ մարդկային վերաբերվելը նշանակում է կործանվել: Այն օրը, երբ ադրբեջանցուն սկսենք մարդ համարել ու մտածենք նրա մասին, այդ օրը նա ՝ գիշերով, մեր վիզը կկտրի, այդ օրը նա կացինով մեզ , քնած ժամանակ, կմոռթի: Ուշքի եկեք ու իրերը կոչեք իրենց անունով, հերիք է ապրեք կարճ հիշողություններով ու ինչ-որ անկապ, չգրված մարդկային օրենքներով:
Աշխարհը ուժեղներին ու սառնասիրտներին է սիրում և հարգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել