Դա տեղի է ունենում բոլորի հետ: Մենք աշխատում ենք, սովորում, ինչ-որ բան անում, կատարում ենք ուրիշների առաջադրանքը՝ և հանկարծ բոլորովին մոռանում ենք մեր և մեր առողջության մասին: Սկզբից մեր համբերատար օրգանիզմը լռում է, իսկ հետո, հանկարծակիորեն սկսում են կողմնակի ազդեցությունները՝ մերթ չենք կարողանում կենտրոնանալ նույնիսկ ամենաանշան բաների վրա, մերթ տառապում ենք անքնությամբ: Այս իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը կլինի՝ կազմակերպել հանգստյան օր: Իսկ ահա, թե ինչպես այն ճիշտ անցկացնել և ինչպես ամեն օրը ավելի թեթև դարձնել՝ կպատմենք ստորև:

1. Գտեք Ձեզ համար ժամանակ

1_3_converted

Սեփական անձի, ընտանիքի, աշխատանքի հանդեպ պարտականության սուր զգացումը՝ դա հրաշալի է: Բայց երբեմն պետք է վերականգնման համար ժամանակ գտնել և դրա համար մեղավոր չզգալ: Եթե ուզում եք հասցնել ամեն ինչում և հոգ տանել բոլորի մասին՝ Ձեզ ուղղակի անհրաժեշտ է լինել ուժով և էներգիայով լեցուն: Այդ պատճառով գտեք թեկուզ օրվա մեջ մեկ ժամ ժամանակ սեփական կարիքների համար:

2. Պլանավորեք նախապես

1_4_converted

Եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր օրը առողջ լինի և լիարժեք, պետք է նախապես ամեն ինչ «դասավորել դարակներով», որպեսզի հետո չվազել մի գործից մյուսին: Փորձեք նախապես պլանավորել թեկուզ այն, ինչ հնարավոր է, և կնկատեք, թե որքան կնվազի սթրեսի մակարդակը:

3. Կազմակերպեք տարածությունը

1_7_converted

Կարգուկանոնը միշտ սթափեցնող ազդեցություն է թողնում: Դժվար է ամբողջությամբ հանգստանալ և թուլանալ խարխլված տարածության մեջ: Նաև հավաքված սենյակում Ձեզ անընդհատ չի անհանգստացնի թափթփվածության համար մեղքի զգացողությունը: Այն բանից հետո, երբ կհավաքեք Ձեր տարածքը, կազմեք գործերի ցուցակ, որոնք պետք է անել մոտակա ժամանակներս: Շտապողականությունն ու անորոշությունը միշտ բերում են սթրեսի:

4. Սովորեք «Ոչ» ասել

1_2_converted

Դա չի նշանակում, որ պետք է վեր ածվել բռի և ցինիկ մարդու, բայց երբ ինչ-որ մեկի պլանները խախտում են Ձերը կամ չունեք ոչ մի բարոյական և ֆիզիկական ուժ արձագանքելու խնդրանքին, մերժեք կամ հրաժարվեք նրանից ինչին Ձեզ «կապում են»: Մեկ այլ բան է՝ ընդառաջ գնալ, բոլորովին այլ բան՝ ուրիշների կամքով շարժվել:

5. Վայելեք ոչինչ չանելը

1_6_converted

Մենք այնքան ենք կենտրոնանում այն բանի վրա, թե ինչ պետք է անենք և հասցնենք, որ երբ ազատ րոպե է հայտնվում՝ իրար ենք խառնվում: Թվում է թե մի կողմից երազում ենք դրա մասին, իսկ մյուս կողմից անպատրաստ ենք գտնվում չզբաղվել գործերով: Սկսեք կարդալ գիրք, որը վաղուց էիք ուզում կարդալ, նկարեք, վերջիվերջո նստեք պատուհանի մոտ և հիացեք քաղաքով:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել