Ադրբեջանը ցույց տվեց, որ ցանկացած պահի կարող է խախտել հրադարարի ռեժիմը:
Հայկական ուժերը ցույց տվեցին, որ ցանկացած պահի պատրաստ են ապահովել Արցախի և Հայաստանի անվտանգությունը:
Ռուսաստանը ցույց տվեց, որ հրադարարի հաստատման գործում ավելի արագ և արդյունավետ կարող է գործել, քան միջազգային կառույցները:
Մինսկի Խումբը ցույց տվեց, որ չունի կոնֆլիկտի լուծման եղանակ և լուծման փոխարեն առաջարկում է կոնֆլիկտի կառավարում և դրա արդյունավետության բարձրացման մեխանիզմների ներդրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել