Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցեց Երևանի թիվ 147 դպրոցի ավարտական դասարանի «Վերջին զանգի» միջոցառմանը, որը փոխարինվել էր հերոսապատումով՝ նվիրված էր քառօրյա պատերազմի ժամանակ զոհված կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին:


Ապրիլի 2-ի մարտերի ընթացքում դպրոցի շրջանավարտ, 20-ամյա Ռոբերտը քաջաբար զոհվել էր՝ իր հետ նռնակով պայթեցնելով թշնամուն:


«Մեր քաջարի զավակների, հայկական բանակի ստորաբաժանումների, պաշտպանության բանակի ողջ անձնակազմի շնորհիվ այսօր սահմանային իրավիճակը վերահսկելի է, համեմատական առումով ավելի խաղաղ է, կրակոցները շատ քիչ են, ստորաբաժանումներն իրենց ամենօրյա գործունեությամբ կատարելագործում են իրենց մարտական ունակությունները մեր երկրի պաշտպանությունն իրականացնելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։


Ըստ նրա՝ դա հատկապես կարևոր է արցախյան հատվածում, իսկ արցախյան հատվածում Պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրը կատարել և կատարում է:


«Մենք պետք է ձևավորենք հպարտություն, մեր բանակի, Արցախի Հանրապետության համար, և դա հիմք պետք է հանդիսանա, որ մենք կարողանանք հետագայում արարել։ Ինչքան որ զարկեն հայ ժողովրդին, նա պետք է գոտեպնդվի»,-հավելեց նախարարը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել