Tert.am-ը գրում է.

Սովորական խոտի փոխարեն կանեփ արածած ոչխարները բրիտանական Ռիդիպանդի գյուղում իսկական դեբոշ են սարքել` դրսևորելով շատ տարօրինակ ու ագրեսիվ պահվածք, հայտնում է The Daily Mail-ը:

«Ոչխարների հոտը թափառում էր գյուղով մեկ ու իսկական խառնաշփոթ առաջացնում: Նրանք ներխուժում էին մարդկանց պարտեզները, և նույնիսկ` տները` ամեն ինչ տակնուվրա անելով»,- իրավիճակը նկարագրելիս ասել է գյուղի բնակիչ Իոան Ռիչարդը:

Նա նաև հավելել է, որ կենդանիները, ըստ ամենայնի, կանեփը կերել էին գյուղից ոչ հեռու գտնվող մի տարածքում, որտեղ վերջերս հայտնաբերվել էին կանեփի ապօրինի ցանքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել