Երեկ Վլադիմիր Արզումանյանի համար կրկնակի տոն է եղել՝  նա դարձել է 18 տարեկան և ներկայացրել  նոր «Հոպա-հոպա» տեսահոլովակը: Երկարատև դադարից հետո նա կրկին վերադարձել է ասպարեզ:

«Երգը սիրո մասին է, հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտական պրոդյուսեր՝ ԴերՀովա, բեմադրող ռեժիսոր Գևորգ Ջուղուրյան»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց երգիչը:

Երգիչը նշեց, որ տեսահոլովակի սյուժեի գաղափարը իրենն է, այն նկարահանվել է ԱՄՆ-ում. «Այն ավելի ամերիկյան ոճում էր, նկարահանումները սկսեցինք ծովից, գնացինք Դաուն Թաուն և հետո Գլենդելում»:

Տեսահոլովկի հերոսուհուն էլ պատահական են ընտերել, ով սիրով համաձայնվել է նկարահանվել երգչի տեսահոլովակում: Խոսելով առաջիկա պլաններից՝ Վլադիմիրը նշեց. «Հիմա սովորում եմ ժողովրդական բաժնում, ուզում եմ տեղափոխվեմ Կոնսերվատորիա և ուսումս այնտեղ շարունակեմ: Կլինեն նոր երգեր շուտով, որոնք դեռ նախապատրաստական փուլում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել