Tert.am-ը գրում է.

Մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են եղել խնայողությունները, որոնք բխում են և՛ համայնքի շահերից, և՛ բյուջեի շահերից. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:


Փոխքաղաքապետը նշեց, որ, հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը, արդեն իսկ 26 ծառայողական մեքենաների կրճատման խնդիր են դրել, որոնք, ի դեպ, նրա խոսքով՝ սարքին մեքենաներ են:


Ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա Կամո Արեյանը նշեց, թե այս հարցում իրենք բավական զուսպ են, և չեն գնա ցանկացած ինքնանպատակ կրճատման: «Դա կատարողական մի ցուցանիշ չէ, որ պետք է ապահովենք: Միշտ անհրաժեշտ է մի կառուցվածք, օպտիմալ մի քանակ, որը պետք է ապահովի լիազորություններն ու ծառայությունները: Եթե գնում ես ուղղակի որպես ցուցանիշի կրճատման, հետո խաթարելու է ծառայության որակն ու արդյունավետությունը: Դրա համար մեր կառուցվածքը համահունչ է այն լիազորություններին ու պարտականությունների կառուցվածքին, որ ամրագրված է օրենքով: Վստահաբար կարող եմ ասել,որ այսօր ավելորդ հաստիքներ չունենք, այն անձնակազմը, որ կա քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում, շատ դեպքերում նույնիսկ չի բավարարում լիազորություններն իրականացնելու համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Կամո Արեյանը նշեց. «Այո, մենք չենք թույլ տվել մեծ շռայլություններ և այսուհետ լինելու ենք ավելի զուսպ բյուջեի սահմանում, հավասարակշռված և արժանապատիվ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել