Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտի պատասխանատու Իսմայիլ Դեմիրը ԱՄՆ-ում հայտարարել է, որ այլևս ԱՄՆ-ից չեն գնելու հարվածային անօդաչու թռչող սարքեր: Թուրքիան հրաժարվում է ոչ թե նրա համար, որ այլընտրանք են գտել, այլև այն բանի պատճառով, որ թուրքական կողմը երկար տարիներ դիմում էր հարվածային ԱԹՍ-ների գնման համար, սակայն միշտ մերժում ստանում: Եվ ոչ միայն ԱԹՍ-ների հետ կապված: Մի շարք կարևորագույն սպառազինության տեսակների հետ կապված դեռևս 1990-ական թվականներից ԱՄՆ-ը հրաժարվել է վաճառաել Թուրքիային:
Թուրքիան երկար ժամանակ ակտիվ քայլեր էր իրականացնում ամերիկյան «Predator» և «Reaper» հարվածային ԱԹՍ-ներ ձեռք բերելու ուղղությամբ, սակայն այդպես էլ չհաջողեց: Նույն ԱԹՍ-ների հետ կապված սիրիական ճգնաժամով պայմանավորված ԱՄՆ-ը համաձայնեց միայն ժամանակավորապես Ինջիրլիքում տեղակայել «Predator» ԱԹՍ-ներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել