telegraf.com.ua-ն ներկայացնում է զարմանալի փաստեր լոլիկի և լոլիկի հյութի մասին:

Հետաքրքիր է, որ ամենից օգտակարը լոլիկը սննդում հյութի տեսքով օգտագործելն է: Լոլիկի հյութը շատ սննդարար է, պարունակում է շատ օգտակար նյութեր:

Թարմ լոլիկից պատրաստված հյութը հարուստ է վիտամիններով, А և С վիտամինների լավ աղբյուր է: Լոլիկի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է աչքերի շատ քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, ամրացնում է իմունային համակարգը, ատամներն ու ոսկորները:

Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

Լոլիկն օրգանիզմին օգնում է դուրս բերել տոքսինները: Այն խթանում է աղիների աշխատանքը: Լոլիկի հյութի պարբերաբար օգտագործումը նպաստում է մարսողության բարելավմանը, օգնում է խուսափել փորկապությունից:

Լոլիկը օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից, քանի որ օրգանիզմն ապահովում է ջրի անհրաժեշտ քանակությամբ, առաջացնում է արագ հագեցվածության զգացում: Այն նաև նորմալացնում է նյութափոխանակությունը:

Լոլիկը օգնում է խուսափել սրտանոթային հիվանդություններից: Այն հարուստ է В6 վիտամինով, ուստի լոլիկի հյութը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման լավագույն բնական միջոցներից է:

Բացի այդ, լոլիկը նպաստում է ավելի լավ արևայրուքին: Մաշկին քսված լոլիկի հյութը նպաստում է մաշկի թարմացմանը, նույնիսկ փակում է ծակոտիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել