Tert.am–ը գրում է.

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը սկսել է «Եվրասիական Օսկար» մրցանակի ստեղծման աշխատանքները, որի ստեղծման առաջարկով հանդես էր եկել կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը: Այս մասին մայիսի 26-ին հայտնում է Lenta.ru-ն:

«Ներկա պահին ՌԴ մշակույթի նախարարությունն  այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ զբաղվում է ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման հարցով», - հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ ներկա պահին դեռ վաղ է խոսել նախագծի իրագործման ժամկետների կամ ֆինանսավորման միջոցների մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Նիկիտա Միխալկովը կոչ էր արել կինոմրցանակ ստեղծել, որը կարող է դառնալ ամերիկյան «Օսկարի» եվրասիական տարբերակը: Ռեժիսորի կարծիքով` մրցանակները պետք է հանձնեն Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այն բոլոր երկրների ներկայացուցիչները, որոնք ընդգրկված  են եվրասիական աշխարհի կազմում: Նրա խոսքով` այս գաղափարը ոգևորությամբ են ընդունել Չինաստանում և Հնդկաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել