Յանուշ Կորչակը հայտնի է որպես տաղանդավոր ուսուցիչ, բժիշկ և գրող: Նրա անունը շատերի մոտ ասոցացվում է զոհաբերության և արտառոց մարդասիրության հետ:

Այդ մեծատառով մարդը երեք անգամ հրաժարվել է փրկել իր կյանքը: Առաջին անգամը եղել է Լեհաստանի շրջափակման ժամանակ, երբ Յանուշը որոշեց չարտագաղթել՝ «Որբերի տունը» ճակատագրի քմահաճույքին չթողնելով: Երկրորդ անգամը, երբ կտրականապես հրաժարվեց փախչել Վարշավայի գետտոյից:

Իսկ երրորդ անգամը՝ երբ «Որբերի տան» սաներն արդեն բարձրացել էին ճամբար գնացող գնացքը, այդ պահին Կորչակին մոտեցավ մի սպա և հարցրեց.

– Դո՞ւք եք գրել «Մատիուշի թագավորները»: Ես մանուկ հասակում կարդացել եմ այդ գիրքը: Լավ գիրք է: Դուք ազատ եք:

– Իսկ երեխանե՞րը:

– Երեխաները գնալու են: Բայց դուք կարող եք լքել գնացքը:

– Սխալվում եք: Չեմ կարող: Ոչ բոլոր մարդիկ են սրիկաներ:

Մի քանի օր անց, Տրեբլինկա կոնցլագերում, Յանուշ Կորչակն՝ իր սաների հետ միասին, մտավ գազով լցված խցիկը: Մահվան ճանապարհին Կորչակը գրկած տանում էր երկու փոքրիկների, ովքեր ոչինչ չէին հասկանում, պատկերացում չունեին, թե ուր են գնում, և Կորչակը նրանց ցածր ձայնով հեքիաթ էր պատմում:

Կարծում եմ, որ այլևս ոչինչ պետք չէ ասել Յանուշ Կորչակի մասին: Նրա կյանքից այս փոքրիկ պատմությունն առավել է ցանկացած խոսքը:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել