Նախորդ ամսվա ընթացքում, պարզ պատճառներով, չհրապարակված տվյալների արդյունքում՝ Մաշտոցի հարկային տեսչությունում գործունեություն ծավալող շուրջ 110 տնտեսվարող սուբեկտ դադարեցրել են իրենց գործունեությունը: Եթե վերցնենք Երևան քաղաքի ամբողջական հաշվետվությունը, որը իր մեջ ներառում է 7 տարածքային տեսչություններ, ապա այս թիվը պրոգրեսիվ կերպով կբազմապատկվի: Նշեմ, որ լուծարված տնտեսվարողների գերակշիռ հատվածը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն են` նման իրավիճակի պատճառների մասին բազմիցս բարձրաձայնվել է: Լուծումների հստակ մեխանիզմների բացակայության պատճառով` ինչպես նաև խնդրի կոնկրետ պատասխանատուի բացակայության պատճառով, տնտեսական խորը ճգնաժամը դուրս է մղում փոքր շրջանառության զամբյուղ ունեցող ձեռնարկություններին:
Մի քանի տարվա ընթացքում հարկային բեռի անընդհատ փոփոխությունները և վերջնական տարբերակով հարկային բեռի բարձրացումը` խթանում է անբարենպաստ տնտեսական դաշտի ձևավորմանը: Մի փաստ էլ կա` ժամանակ առ ժամանակ, որոշ օլիգարխներ վերցնում են իրենց ուսերին փրկչի դերը և հանդիպումներ կազմակերպում սկսնակ բիզնես ներկայացուցիչների հետ, խորհրդատվություններ են մատուցում....
Իհարկե գաղտնի չէ, որ այդ ամենը կատարվում է ինքնանպատակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել