Այս թեստը իրականում շատ հանրաճանաչ է ոչ միայն ինտերնետի օգտատերերի շրջանում, այլ նաև հոգեբանների մոտ, քանի որ մարդու մտքերի խորքին թեստի խորը մոտեցումը ոչ մեկ անգամ է ապացուցվել ստացված արդյունքներով։

Առաջարկում ենք անցնել այս թեստը՝ զինվելով գրիչով, թղթով և Ձեր շուրջը հանգիստ մթնոլորտով։ Ոչ մի դեպքում նախորոք չնայեք արդյունքները։

Եվ այսպես թեստը.

psihologicheskij-test-kub-kotoryj-pomozhet-vam-poznat-sebya_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Պատկերացրեք Ձեզ գեղեցիկ անապատի կենտրոնում։ Ձեր առջև միայն դեղին ավազնն է և կապույտ երկինքը։ Լռություն, ոչ մի մարդ՝ միայն Դուք և բնապատկերը։

Այժմ պատկերացրեք այդ անապատում խորանարդ։ Ինչպիսի՞ն է այն։ Մե՞ծ, փո՞քր, միջի՞ն։ Որտե՞ղ է այն գտնվում՝ լողում է օդում, դրված է գետնի՞ն, թե՞ դուք ունեք Ձեր տարբերակը։ Ի՞նչ նյութից է այն պատրաստված, ի՞նչ կա ներսում։ Փորձեք մանրամասն պատկերացնել այդ խորանարդը՝ ձևը, չափսը, պարունակությունը, սահմանները, գտնվելու վայրը։ Եթե պետք է թղթի վրա նկարեք այդ խորանարդը։

Այժմ պատկերացրեք անապատում աստիճաններ։ Ինչպիսի՞ն է այն, ինչի՞ց է պատրաստված, ի՞նչ բարձրություն ունի։ Ի՞նչ դիրք ունի այն խորանարդի նկատմամբ։ Մտածեք, Ձեր անապատում կա՞ն ծաղիկներ թե ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ ծաղիկներ են դրանք, որքա՞ն են, ի՞նչ գույնի։ Որտե՞ղ են դրանք գտնվում։

Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ պատկերում հայտնվում է ձին։ Փորձեք պատկերացնել կենդանուն մանրամասն՝ դետալներով։ Որտե՞ղ է ձին, ի՞նչ գույնի է, ի՞նչ չափսի։ Ի՞նչ հեռավորության վրա է գտնվում խորանարդից, ի՞նչ է անում։

Եվ Ձեր բնապատկերի վերջին դետալը դա փոթորիկն է։ Ինչպիսի՞ն է այն, ի՞նչ ուժգնության։ Ինչպե՞ս այն կանցնի և ինչպե՞ս կազդի Ձեր բնապատկերի ամեն մի առարկայի վրա։ Ո՞ւմ կամ ինչի՞ն կդիպչի և ում՝ ոչ։ Ի՞նչ փոփոխություն այն կկատարի Ձեր բնապատկերում։

Եթե Դուք պատկերացրեցիք վերոնշյալը մանրամասնորեն, իսկ ավելի լավ է նկարել և մտածել մանրակրկիտ, ապա կարելի է անցնել թեստի վերծանմանը։

Արդյունքները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել